ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը ելութ կունենա Վաշինգտոնում` Կարնեգի հիմնադրամում: Այդ մասին ՈՒորլիքը գրել է իր թվիթերյան էջում: Համանախագահը նշել է, որ հանդես կգա զեկույցով` «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման բանալիները» թեմայով: Ջեյմս ՈՒորլիքը գրել է նաև, որ իր զեկույցով կպարզաբանի ԱՄՆ քաղաքականությունը` կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ: